Դերենիկ Դեմիրճյանի Տուն-թանգարան

Թանգարան
Ավտոկայանատեղիայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
մուտքն ազատ էոչ
հուշանվերներոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1977 թ․
ք․ Երևան Աբովյան փող. 29 շենք, բն.4

Այն տանը, որտեղ ապրել է մեծն գրող Դեներիկ Դեմիրճյանը 1929-56 թթ-ին, 1977թ-ին դառնում է գրողի տուն-թանգարանը։ Թանգարանի հիմնադրողը եղել է Նատալյա Շիրինյանը, ով Դեմիրճյանի քրոջ դուստրն է։
Թանգարանում պահպանվել են, ոչ միայն գրողի և նրա ընտանիքի անդամների անձնական իրերը, այլ նաև տան ներհարդարանքը, պատերի, հատակի գույնը, վարագույրները, ջահերը, անգամ՝ էլեկտրական հաղորդալարերը:
Ցուցադրությունը գտվում է 4 սրահներում, որոնցից երկուսը հուշային են։ Առաջին սրահում կարելի է տեսնել վահանակներ, որտեղ լուսանկարների, ձեռագրերի, փաստաթղթերի միջոցով կարելի է ծանոթանալ Դեմիրճյանի կյանքին։ Երկրորդ սրահը հուշային սենյակ է, որտեղ կարելի է տեսնել գրողի աշխատասենյակը։ Սենյակում դրված է Դեմիրճյանի գրասեղանը, գրքերը, գրենական պիտույքները, կենցաղային իրերը և շախմատը։ Երրորդ սենյակը նույնպես հուշային է, այն հյուրասենյակն է։ Պահպանվել են սենյակում առկա պահարանները, սեղանը, աթոռները, սպասքի պարագանները, հագուստները և Դեմիրճյանի յուղաներկ ու գրաֆիկական աշխատանքները։ Եվ ավարտվում է ցուցադրությունը չորրորդ սենյակով, որտեղ ներկայացված են թատերական էսքիզներ, լուսանկարներ, թեմատիկ վահանակներ, գրքերի տեսքով ներկայացված են դեմիրճյանական կինոն և թատրոնը։Կան Դեմիրճյանի և նրա <<Քաջ Նազար>> թատերգության հերոսների կերպարները ներկայացնող քանդակներ: Առանձին ցուցապահարանում կարելի է տեսնել <<Վարդանանք>>-ի տարալեզու հրատարակություններն ու տուն-թանգարանի հրատարակած գրքերը:

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:00

Կիրակի՝ 11:00-16:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2000 դրամ է։

Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 3000 դրամ է:

Տոմսեր

Նախապես գրանցվել մինչև թանգարան այցելելը։

Մուտքի տոմս - 1000 դրամ։

Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս -500 դրամ:

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-10-527774
derenik-demirchyan.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր